Պարզվել է գլխատված դիի ինքնությունը

31.07.2020, 13:35
Պարզվել է Կոտայքում գլխատված տղամարդու ինքնությունը
Պարզվել է գլխատված դիի ինքնությունը
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է։

Shamshyan.com-ի տեղեկություններով հուլիսի 21-ին ոստիկանության Չարենցավանի բաժին էր դիմել Չարենցավան քաղաքի բնակիչ Վարդիթեր Գ-ն և հայտնել, որ ամուսինը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 80-ամյա Վազգեն Գ-ն, 1 օր առաջ տանից դուրս է եկել՝ անտառ գնալու նպատակով և չի վերադարձել։ Նույն օրը քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, ով հայտնել է, որ Սևան-Երևան հիդրոկասկադի՝ Չարենցավանի զինկոմիսարիատի մոտակայքում ջրատարի հարևանությամբ, հայտնաբերել է տղամարդու հագուստ, ձեռնափայտ և անձնական որոշ իրեր։

Загружается новость ... "Лево"
Նշված վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հրավիրել Վարդիթեր Գ-ին։ Վերջինս էլ հայտնել է, որ հագուստներն ու իրերը պատկանում են իր ամուսնուն։ Նույն օրը, որպես անհայտ կորած, սկսվել են որոնողական աշխատանքներ՝ Վազգեն Գ-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դիակի հայտնաբերումից հետո քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ու արդեն դիակի ճանաչման նպատակով դիահերձարան է հրավիրվել Վարդիթեր Գ-ն, ով տեղում իրավապահներին հայտնել է, որ դա իր ամուսինն է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 28-ին սարսափելի դեպք էր տեղի ունենցելԿոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։