Մոսկվայում ձերբակալվել է հայերի և ադրբեջանցիների միջև բախումների ավելի քան 30 մասնակից

25.07.2020, 22:10
Մոսկվայում ձերբակալվել է հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային բախումների ավելի քան 30 մասնակից. նրանք, հնարավոր է, 5 տարով զրկվեն ՌԴ մուտքի հնարավորությունից
Մոսկվայում ձերբակալվել է հայերի և ադրբեջանցիների միջև բախումների ավելի քան 30 մասնակից

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում ոստիկանությունը երկու օրվա ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային բախումների 30 մասնակից է ձերբակալել, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ-ում Մոսկվայի ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայությանը:

Загружается новость ... "Лево"

«Հուլիսի 23-24-ին մայրաքաղաքում գրանցվել են օտարեկրյա քաղաքացիների կողմից հասարակական կարգի խախտման, գույքին վնաս և մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր: Ոստիկանության շրջանակային բաժանմունք է բերման ենթարկվել 30 անձ»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Ձերբակալվածների նկատմամբ վարչական պատասխանատվության են ենթարկել՝ «Մանր խուլիգանություն» հոդվածով: Նաև նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել՝ խուլիգանության և կողոպուտի կասկածանքով: Նույնպես կարգազանցները նաև հնարավրո է զրկվեն ՌԴ տարածք մուտք գործելու իրավունքից՝ 5 տարի ժամկետով:

Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Մարյինոյի շրջանում տեղի են ունեցել մի շարք բախումներ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների միջև, որոնցից մեկը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի: Ձերբակալվել է 25 մարդ: Հուլիսի 24-ին օրվա ընթացքում Մոսկվայի տարբեր հատվածներում տեղի են ունեցել մի շարք նոր բախումներ: Այսպիսով, Նոր Մոսկվայի Սալարիևո քաղաքում մի խումբ ադրբեջանցիներ փայտե և երկաթե ձողերով ավերել են հայերին պատկանող շինանյութերի խանութ, ինչի հետևանքով, մեկ մարդ վիրավորվել է:

Հարձակումներ և սադրանքներ

Վերջին օրերին հայ օգտատերերը սոցցանցերում կոչ են անում ՌԴ-ում գտնվող հայրենակիցներին լինել զգոն, քանի որ ադրբեջանցիները խմբեր են ձևավորել և հարձակվում են հայերի վրա, անգամ ծերերի:

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում կատարվող իրադարձությունները սադրանք է անվանել և նշել, որ բախումները ծրագրված են ադրբեջանցիների կողմից:

Ավելի վաղ հաղորդագրություններ է ստացվել հայկական և ադրբեջանական համայնքների միջև բախումների մասին Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Բելգիայում: -0-