Միջատը հացի վրա. զորամասում արված լուսանկարն իրարանցում է առաջացրել, ՊՆ–ն հեղինակին պարգևատրում է խոստանում

10.09.2019, 14:02
Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է զորամասերից մեկում հացի վրա հայտնաբերված միջատով լուսանկարը
Միջատը հացի վրա. զորամասում արված լուսանկարն իրարանցում է առաջացրել, ՊՆ–ն հեղինակին պարգևատրում է խոստանում
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է զորամասերից մեկում հացի վրա հայտնաբերված միջատով լուսանկարը, որն իրարանցում էր առաջացրել Համացանցում։

«Մի տեսակ շա՞տ չի հացը սպիտակ ու թարմ, կամ միջատը ի՞նչու հացի մեջ չի այլ կեղևին կանգնած։
Հարգելիներս, ցանկացած բանակում սա կարող է լինել։ Եթե այս չափազանց անհաջող բեմականացումը իրական է, որը շատ կասկածելի է, ապա դա կրկին հաստատում է այն միտքը, որ զինվորական ճաշարանները պետք է անցում կատարեն նոր սննդակարգին»,– գրել է Հովհաննիսյանն Facebook–ի իր էջում։

Նա նաև հայտնեց, որ եթե դեպքն իրական է, ապա լուսանկարի հեղինակը կպարգևատրվի։ -0-