Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի տներից մեկում, դեպքի վայրում է 4 մարտական հաշվարկ

30.11.2020, 13:10
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի տներից մեկում, դեպքի վայրում է 4 մարտական հաշվարկ
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի տներից մեկում, դեպքի վայրում է 4 մարտական հաշվարկ
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Մինաս Ավետիսյանի 2–րդ փողոցի տներից մեկում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 11։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։29-ին։–0–