Խոշոր ավտովթար՝ Երևանի կենտրոնում․ բախվել են Mercedes–ն ու ուղևորատար ավտոբուսը, կա տուժած (ՖՈՏՈ)

24.03.2025, 14:57
Խոշոր ավտովթար՝ Երևանի կենտրոնում․ ՖՈՏՈ
Խոշոր ավտովթար՝ Երևանի կենտրոնում․ բախվել են Mercedes–ն ու ուղևորատար ավտոբուսը, կա տուժած (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09:50-ի սահմաններում Աբովյան- Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 20 երթուղին սպասարկող ավտոբուսը: 
 
Վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 2 քաղաքացու, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուսը հրաժարվել է հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ իրեն լավ է զգում: 

ДТП Абовян Исаакяна
 
Բախման հետևանաքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել մայթեզրին տեղադրված երկաթե ճաղավանդակները, ապա ցուցանակը և հայտնվել մայթին: 
  
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։