Իսկական կինո. մայրը նստել էր ինքնաթիռ` մոռանալով երեխային օդանավակայանում

28.03.2019, 14:26
Իսկական կինո. մայրը նստել էր ինքնաթիռ` մոռանալով երեխային օդանավակայանում:
Իսկական կինո. մայրը նստել էր ինքնաթիռ` մոռանալով երեխային օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ պատահար է տեղի ունեցել մարտի սկզբին Սաուդյան Արաբիայի «Աբդուլ–Ազիզ արքա» օդանավակայանում։ Շտապելով ինքնաթիռի նստեցման` ուղևորուհիներից մեկը օդանավակայանում մոռացել է սեփական երեխային։ Նա այդ մասին հիշել է միայն ինքնաթիռի օդ բարձրանալուց հետո։ Այս մասին գրում է mama-likes.ru–ն` հղում անելով The Guardian–ին։

Մոռացկոտ մայրիկի պատճառով օդանավը ստիպված վերադարձել է օդանավակայան։

Այս արտառոց դեպքը տեղի է ունեցել մարտի 9–ի երեկոյան, երբ Saudia ավիաընկերության օդանավը կատարում էր Ջիդա (Սաուդյան Արաբիա) – Կուալա Լումպուր (Մալայզիա) չվերթը։

Օդանավն արդեն հավաքել է անհրաժեշտ բարձրությունը, երբ հրամանատարը կապվել է «Աբդուլ–Ազիզ արքա» օդանավակայանի դիսպետչերների հետ` խնդրելով թույլտվություն վերադառնալու համար։

Մամուլում, սակայն, այդպես էլ չի հայտնվել տեղեկատվություն երեխայի տարիքի, կոնկրետ վայրի մասին, որտեղ մայրիկը մոռացել էր փոքրիկին։ –0–