Ինքնասպան է եղել MTV-ի սկիզբը դրած հաղորդավարը. գործակալություն
ԱՄՆ-ում հայտնի հաղորդավար ու շոումեն Դոն Կոռնելիուսը, ով ստեղծել էր Soul Train հաղորդաշարն ու հիմք դրել MTV-ի ստեղծմանը, ինքնասպան է եղել Լոս Անջելեսի իր տանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ասոշիէյթիդ Փրես գործակալությանը:
Տեղի իշխանությունների խոսքով՝ չորեքշաբթի առավոտյան Լոս Անջելեսի ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ հաղորդավարի՝ Մալհոլանդ դրայվ փողոցում գտնվող տանը կրակոցներ են հնչել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 75-ամյա Կոռնելիուսին՝ հրազենի վնասվածքով: Մեկ ժամ չանցած նա մահացել է:
«Դոնը հեռատես էր, մեր բիզնեսի հսկան: Մինչ MTV-ի հայտնվելը Soul Train հաղորդում կար, որը կդառնա Դոն Կոռնելիուսի մեծ ժառանգությունը: Հեռուստատեսությունում, երաժշտության և ու ընդհանրապես մեր մշակույթում ունեցած նրա ավանդը չի կարելի թերագնահատել: Ես անկեղծորեն ցավակցում եմ հղում Դոնի ընտանիքին ու հարազատներին»,- ամերիկացի կոմպոզիտոր և պրոդյուսեր Քուինսի Ջոնսի խոսքն է մեջբերում գործակալությունը:
Ինքնասպանության հնարավոր պատճառների մասին տեղեկություններ չկան:--0-