Սառնամանիքի պատճառով Մոսկվայում մեկ մարդ զոհվել է, տասը տեղափոխվել են հիվանդանոց

31.01.2012, 14:02
Սառնամանիքի պատճառով Մոսկվայում մեկ մարդ զոհվել է, տասը տեղափոխվել են հիվանդանոց

Սառնամանիքի պատճառով անցած օրերին Մոսկվայում մեկ մարդ զոհվել է, տասն էլ ստիպված են եղել շտապօգնությանը դիմել, ասվում է երեքշաբթի մայրաքաղաքի առողջապահության  դեպարտամենտի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում:

Ինչպես երկուշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Ֆոբոս» կենտրոնի մասնագետը, Մոսկվայում սառնամանիքներն այս շաբաթ դեռ կուժեղանան, գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս 26 աստիճան, սպասվում է բուք: Ըստ նրա, երեքշաբթի գիշերն օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կբարձրանա մինչև մինուս 22-22 աստիճան, բայց ցրտահարման գագաթնակետը կլինի չորեքշաբթի՝ գիշերը ջերմարաչափի սնդիկը կիջնի մինչև մինուս 24-26 աստիճան, ցերեկը կբարձրանա մինչև մինուս 19-21 աստիճան, ինչը 10-12 աստիճանով ցածր է նորմայից:

Ըստ Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի տվյալների, անցած օրերի ընթացքում ցրտահարման հետ կապված շտապօգնության ծառայությանն է դիմել չորս մարդ, նրանցից երեքն անօթևաններ են եղել:
Բացի այդ, յոթ մարդ դիմել է անհետաձգելի օգնության կանչով, նրանցից մեկը մահացել է, մնացածը տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ: -0-