Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի մերձակայքում 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, նշվում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 13:58-ին (Երևանի ժամանակով ժամը 04:58-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քրայսթչըրչից 26 կմ դեպի հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 4,7 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռ չի ստացվել:
Նոր Զելանդիայում գտնվող Քրայսթչըրչ քաղաքը գրեթե ամբողջովին ավերվել էր այս տարվա փետրվարի վերջին քաղաքի մերձակայքում գրանցված 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով: Աղետից ստացված տնտեսական վնասը գնահատվել է 15 մլրդ դոլար: Վարչապետ Ջոն Քին երկրաշարժը որակել է երկրի պատմության ամենաողբերգական իրադարձությունը: -0-