ՌԻԱ Նովոստիի շենքի մոտ կասկածելի արկղ են գտել, տեղում սակրավորներ են աշխատում
14.09.2011,
19:37
ՌԻԱ Նովոստիի շենքի մոտ կասկածելի արկղ են գտել, տեղում սակրավորներ են աշխատում
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի Զուբովսկի բուլվարի վրա գտնվող «ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային լրատվական գործակալության շենքի մոտ կասկածելի արկղ են գտել, տեղում աշխատում են ՌԴ ԱԴԾ-ի սակրավորները, դեպքի վայրից հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Միջադեպի մասին ահազանգը ստացվել է Երևանի ժամանակով ժամը 16:00-ի շրջանում: Գործակալության մուտքի մոտ պահակախմբի աշխատակիցները տարօրինակ առարկա են նկատել և անմիջապես տեղեկացրել են իրավապահ մարմիններին:
Միջադեպի վայրը շղթայվել է, աշխատում են քաղաքի բոլոր օպերատիվ ծառայությունները: Դեպքի վայր ժամանած կինոլոգը ծառայողական շան օգնությամբ զննել է արկղը, սակայն չի կարողացել հստակ որոշել դրա վտանգավորության աստիճանը:
Այժմ դեպքի վայրում սակրավորներ են աշխատում:-0-