Ադրբեջանցի հաքերները կոտրել են ճանաչված երգիչ Անդրեի կայքը

31.08.2011, 16:06
Ադրբեջանցի հաքերները կոտրել են ճանաչված երգիչ Անդրեի կայքը
Ադրբեջանցի հաքերները կոտրել են ճանաչված երգիչ Անդրեի կայքը

Ադրբեջանցի հաքերները կոտրել են ճանաչված երգիչ, ծագումով արցախցի Անդրեի կայքը:

Անդրեն ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2006 երգի միջազգային մրցույթում, որն անցկացվել էր Աթենքում: Այն ժամանակ Հայաստանն առաջին անգամ մասնակցեց մրցույթին անգլերեն «Without Your love» երգով: Եզրափակչի քվեարկության արդյունքներով, հայ երգիչ Անդրեն զբաղեցրեց 8-րդ տեղը՝ այդպիսով ապահովելով երկրի տեղը Եվրատեսիլ 2007-ի եզրափակչում:

AsSert անվանմամբ ադրբեջանցի մի խումբ հաքերներ ճանաչված երգչի կայքում ընդամենը մեկ նախադասություն են տեղադրել անգլերեն լեզվով՝ «Մենք երբեք չենք մոռանա Մուբարիզ Իբրահիմովին»:
Իբրահիմովը զոհվել է Չայլու գյուղի մոտ ղարաբաղյան առաջնային ուժերի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբավորման հարձակման ժամանակ, 2010 թվականի հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը:

Սա արդեն ադրբեջանցի հաքերների կողմից հայկական կայքերի կոտրման առաջին դեպքը չէ, ընդ որում՝ նման տեքստով: Նախորդ տարի մի խումբ հաքերներ կոտրել էին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կայքը, որում նմանատիպ տեքստ էր տեղադրվել: -0-