Տուլայում 5 մարդու սպանությունը, հնարավոր է, աղանդավորների հետ է կապված. հետաքննություն

Տուլայում հինգ մարդու, այդ թվում նաև երեք երեխաների սպանության վարկածներից մեկն աղանդավորների հետ զոհված կանանցից մեկի հնարավոր կապն է, երեքշաբթի լրագրողներին է տեղեկացրել Տուլայի մարզի Քննչական կոմիտեի վարչության ղեկավար Տատյանա Սերգեևան:
Սպանվածների հարևաններն ավելի վաղ գործակալությանը տեղեկացրել են, որ ընտանիքը բարեպաշտ էր: Ավագ կինը՝ Վալենտինան, երգում էր եկեղեցական երգչախմբում, նրան տեսել են կիրակի առավոտյան՝ եկեղեցի ժամերգության գնալիս: Նույն օրը երեկոյան նրան արդեն ոչ ոք չի տեսել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Հետաքննությունը չի բացառում, որ սպանությունը կապված է աղանդավորների հետ: Հիմա դա ևս ստուգվում է», - ասել է Սերգեևան: Նա ավելացրել է, որ «սպանվածներից ավագը հավատացյալ էր և երգում էր եկեղեցական երգչախմբում»:
Ինչպես տեղեկացվում էր, այլ վարկածը կենցաղային է, ինչպես նաև սպանված կանանցից մեկի մասնագիտական գործունեությունը, ով Տուլայում անշարժ գույքի գործակալ էր աշխատում:
Սերգեևան հայտնել է, որ երեք սպանված երեխաներն ու երկու կանայք գտնվել են լոգասենյակում, երբ հարևանները ոստիկանություն են կանչել դիակների հոտի պատճառով: «Ենթադրվում է, որ դուռը, որի հետևում գտնվել են դիակները, փակվել է դրսից: Մենք ենթադրում ենք, որ մարդասպանը այս ընտանիքին ծանոթ է եղել», - նշել է Սերգեևան:
ՆԳՆՎ Տուլայի մարզի ոստիկանության պետի տեղակալ Ռոման Ռիսակովը մամուլին տեղեկացրել է, որ սպանությունը հավանաբար գիշերն է տեղի ունեցել:
Քրեական գործ է հարուցվել «սպանություն» հոդվածով, որի համար առավելագույն պատժամիջոցը ցմահ բանտարկությունն է: Տուլայի քննիչներին այս գործի հետաքննության հարցում կօգնեն ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության մասնագետները, համապատասխան հանձնարարական է տվել ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևը:-0-