Ադրբեջանական բանակի զինծառայողն անզգուշության հետևանքով սպանել է զինծառայողներից մեկին և փախել զորամասից
21.07.2011,
14:16
Ադրբեջանական բանակի զինծառայողն անզգուշության հետևանքով սպանել է զինծառայողներից մեկին և փախել զորամասից
Ադրբեջանցի զինծառայողը զենքի հետ վարվելու կանոնը խախտելու հետևանքով պատահական կրակոցով սպանել է իր հետ ծառայող զինվորներից մեկին, որից հետո փախել է զորամասից, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության աշխատակիցը։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Ադրբեջանի Բեյլագանի շրջանի զորամասում։
Ներկայում միջոցներ են ձեռնարկվում փախուստի դիմած զինծառայողին ձերբակալելու ուղղությամբ։ -0-