579.01
6.51
487.67
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են Ադրբեջանի ԱԹՍ-ի հարվածից հրդեհված ԱԻՆ մեքենայի կադրերը (ՖՈՏՈ)

20:01
16 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է ադրբեջանական ԱԹՍ-ների հարվածից խոցված ԱԻՆ մեքենայի լուսանկարները: 

Հիշեցնենք, որ քիչ առաջ հաղորդվել էր, որ ադրբեջանական հարվածային ԱԹՍ-ը հարվածել է ԱԻՆ մեքենային: Այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան։ Մանրամասները ճշտվում են»,- նշել է նա Facebook-յան էջում: 


 

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ:  ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր:

Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0- 

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:02
11 Սեպտեմբերի 2020
Մասիսում երկու տղամարդ և մեկ աղջիկ հուշանվեր եվրոներով գնումներ են կատարել (ՎԻԴԵՈ)
Մասիսում երկու տղամարդ և մեկ աղջիկ հուշանվեր եվրոներով գնումներ են կատարել. ՎԻԴԵՈ
20:02
11 Սեպտեմբերի 2020
Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Արա Բանդուրյանը. ԶԼՄ
Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Արա Բանդուրյանը
19:26
11 Սեպտեմբերի 2020
10 մահ, 2 կուրացած. Հայաստանում քննում են ալկոհոլային թունավորման դեպքերը
10 մահ, 2 կուրացած. Հայաստանում քննում են ալկոհոլային թունավորման դեպքերը
15:59
11 Սեպտեմբերի 2020
Մահվան ևս մեկ դեպք ալկոհոլային թունավորումից. մահվան դեպքերի թիվը հասավ 20-ի
Մահվան ևս մեկ դեպք ալկոհոլային թունավորումից. մահվան դեպքերի թիվը հասավ 20-ի
13:59
11 Սեպտեմբերի 2020
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել է 4 մեքենա. կա 2 վիրավոր, որից մեկը հղի կին է (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել է 4 մեքենա. կա 2 վիրավոր, որից մեկը հղի կին է. ՖՈՏՈ
12:44
11 Սեպտեմբերի 2020
ԱԻՆ-ի և մի շարք այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր են բացահայտվել
ԱԻՆ-ի և մի շարք այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր են բացահայտվել
10:22
11 Սեպտեմբերի 2020
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Toyota-ն բախվել է արգելապատնեշին, վարորդը տեղում մահացել է
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Toyota-ն բախվել է արգելապատնեշին, վարորդը տեղում մահացել է
18:08
10 Սեպտեմբերի 2020
Երևանի բուհերից մեկում հայտնաբերվել է 62 մմ տրամաչափի ականանետի ական՝ մարտական գլխիկով
Երևանի բուհերից մեկում հայտնաբերվել է 62 մմ տրամաչափի ականանետի ական՝ մարտական գլխիկով
16:57
10 Սեպտեմբերի 2020
Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել. մահերի թիվը 19-ն է
Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել. մահերի թիվը 19-ն է
16:07
10 Սեպտեմբերի 2020
Երևանի բուհերից մեկում զինամթերք է հայտնաբերվել. տարհանվել է 14 մարդ (ՖՈՏՈ)
Երևանի բուհերից մեկում զինամթերք է հայտնաբերվել. տարհանվել է 14 մարդ. ՖՈՏՈ
15:33
10 Սեպտեմբերի 2020
Բեյրութի նավահանգստում ուժեղ հրդեհ է բռնկվել (ՎԻԴԵՈ)
Բեյրութի նավահանգստում ուժեղ հրդեհ է բռնկվել. ՎԻԴԵՈ
14:12
10 Սեպտեմբերի 2020
Մարմարաշենում ֆուտբոլային խաղը վերածվել է վեճի, ինչի հետևանքով մարդ է մահացել
Մարմարաշենում ֆուտբոլային խաղը վերածվել է վեճի, ինչի հետևանքով մարդ է մահացել