Հայտնաբերվել է 4 օր որպես անհետ կորած որոնվող 50–ամյա տղամարդու դին՝ ծառից կախված վիճակում

30.04.2025, 12:01
Որպես անհետ կորած որոնվող 50–ամյա դին հայտնաբերվել է Ստեփանավանի անտառում՝ ծառից կախված վիճակում
Հայտնաբերվել է 4 օր որպես անհետ կորած որոնվող 50–ամյա տղամարդու դին՝ ծառից կախված վիճակում

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։ 

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: 

Կատարվում է նախաքննություն: