Երևանում երիտասարդը, երկու նռնակը ձեռքին, սպառնում էր պայթեցնել տունը (ՎԻԴԵՈ)

13.03.2025, 12:01
Հատուկ օպերացիա՝ Երևանում․ 44–օրյայի մասնակիցը նռնակները ձեռքին սպառնում էր պայթեցնել տունը․ ՎԻԴԵՈ
Երևանում երիտասարդը, երկու նռնակը ձեռքին, սպառնում էր պայթեցնել տունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 13-ի լուսադեմին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրում էր, որ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին ոստիկան մոտենա, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Անմիջապես նշված հասցե մեկնեց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։

Ահազանգած 28-ամյա քաղաքացին երկու նռնակ ձեռքին պահանջում էր չմոտենալ, սպառնում էր գրավել և պայթեցնել տունը։

Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը իրավապահներին է հանձնել նռնակները։

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, 28–ամյա երիտասարդը դրական է բնութագրվում հարազատների, հարևանների ու ընկերների կողմից, եղել է 44-օրյա պատերազմի մասնակից:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: