ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի 26-ամյա բնակիչ Վարդան Տիգրանյանն իր վարած Toyota Camry ավտոմեքենայով Դավիթ Բեկի պողոտայում՝ դեպի Հանրային հեռուստաընկերություն տանող ճանապարհին, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Լաերտ Սարկիսովին:
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03, և դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։ -0-