5-6 բալ երկրաշարժ է գրանցվել Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում

12.07.2020, 11:05
5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
5-6 բալ երկրաշարժ է գրանցվել Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.74⁰ և արևելյան երկայնության 43.73⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱԻՆ-ը:

Загружается новость ... "Лево"

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

«Երկրաշարժը զգացվել է՝ Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ, Ալավերդի քաղաքում 2 բալ և Կողբ գյուղում 2 բալ ուժգնությամբ»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: -0-