Ազգային ժողովի շենքի մոտակայքում իրար են բախվել «Mercedes»-ը և մարդատար «ԳԱԶել»-ը (ՖՈՏՈ)

21.08.2020, 21:25
Ազգային ժողովի շենքի մոտակայքում իրար են բախվել «Mercedes»-ը և մարդատար «ԳԱԶել»-ը. կա տուժած․ ՖՈՏՈ
Ազգային ժողովի շենքի մոտակայքում իրար են բախվել «Mercedes»-ը և մարդատար «ԳԱԶել»-ը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․  Օգոստոսի 21-ին, Ժամը 16։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Загружается новость ... "Лево"
Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes C» և թիվ 30 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 4 տուժած հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ 1 տուժած դիմել՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։-0-
 - рис.1
 - рис.2
 - рис.3
 - рис.4