Ավազակություն՝ Բաբաջանյան փողոցում. 20-ամյա երիտաասարդը ձերբակալվել է

16.08.2024, 19:11
20-ամյա երիտասարդը մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում թիկունքից հրել և վնասել է 26-ամյա աղջկան
Ավազակություն՝ Բաբաջանյան փողոցում. 20-ամյա երիտաասարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ օգոստոսի 7-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվեց։ Ոստիկանություն զանգած 26-ամյա աղջիկը հայտնում էր, որ անհայտ անձը մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում թիկունքից իրեն հրել և ձեռքը վնասելով՝ հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի։ Հաղորդումը փոխնացվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները և քննչական բաժնի ծառայողները օպերատիվորեն պարզեցին եղելությունը։
Հանցագործությունը կատարել էր Երևանի Անդրանիկի փողոցում բնակվող 20-ամյա երիտասարդը։

Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակություն) 2-րդ մասի 5-րդ կետով։

Քննիչի կողմից երիտասարդին ձերբակալելու որոշում կայացվեց։

Օգոստոսի 16-ի առավոտյան 20-ամյա երիտասարդն իր բնակության վայրում ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ խոստովանեց արարքը։

Նա ներկայացվել է քննչական բաժին։

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: