Աշխատանքից հեռացվելուց հետո դժգոհ վարորդն իր բեռնատարով ջախջախել է ղեկավարի 300 հազ. դոլարանոց Ferrari-ն (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի Չիկագո նահանգում բեռնատար ավտոմեքենաների ընկերության տնօրենը մեծ կորուստ է կրել իր աշխատակիցներից մեկին աշխատանքից հեռացնելուց հետո, հաղորդում է Luxury Launches-ը։
Աշխատանքից հեռացվելուց հետո դժգոհ աշխատակիցն իր «Volvo» մակնիշի բեռնատարով մխրճվել է նախկին ղեկավարի 300 հազ. դոլար արժողությամբ Ferrari-ի մեջ, ընդ որում ոչ թե մեկ, այլ երկու անգամ:
Ջախջախված Ferrari-ի լուսանկարները տարածվել են համացանցում: Մի քանի վարկածներ կան, թե ինչու աշխատանքից հեռացված տղամարդը գնաց մի քայլի, որը հետագայում նրա ձերբակալության պատճառը դարձավ: Պատճառներից մեկն այն է, որ նախկին աշխատակիցը անարդարացի է համարել իր հանդեպ վերաբերմունքը և բարկացել գործատուի վրա:
Նշվում է, որ վարորդին դեպքից մի քանի օր առաջ են վարձել, սակայն ազատել՝ վերջինիս աշխատանքի համար անհամապաստասխան համարելով: Աղբյուրից նշում են, որ ընկերությունը վարորդից բաժանվել է «քաղաքակիրթ ձևով՝ առանց վեճերի ու վիրավորական խոսքերի»:
Աշխատանքից հեռացվելու օրը տղամարդը հարցրել է ղեկավարին, արդյոք կայանված Ferrari-ն իրենն է և դրական պատասխան ստանալուց հետո ասել գործատուին. «Հիմա դու կտեսնեն, թե ինչ է կատարվում, երբ ինձ հետ վատ են վարվում», գրում է Carscoops-ը: Վարորդը վազել է իր բեռնատարի մոտ և մխրճվել Ferrari-ի մեջ: -0-