Արտակարդ դեպք Երևանում. տրակտորն ընկել է Lexus–ի վրա
08.12.2016,
22:12
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առեղծվածային վթար է տեղի ունեցել Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առեղծվածային վթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ, 33-ամյա Արմեն Հովհանյանը, վարելով բեռնատար քարշակ ավտոմեքենան, չի պահել անվտանգության կանոնները։
Shamshyan. com կայքը հայտնում է, որ այդ ամենի արդյունքում քարշակի վրա բարձած տրակտորն ընկել է քարշակի վրայից և հետ ընթանալով՝ հայտնվել Երևանի բնակիչ, 63-ամյա Հարություն Գևորգյանին պատկանող Lexus ավտոմեքենայի վրա՝ ամբողջովին վնասելով մեքենայի առաջամասը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։