Ամեն կողմից մարդկային ճիչեր էի լսում. Պակիստանում օդանավի կործանումը վերապրած ուղևորը պատմել է աղետի մասին

23.05.2020, 20:20
Ամեն կողմից մարդկային ճիչեր էի լսում. Պակիստանում օդանավի կործանումը վերապրած ուղևորը պատմել է աղետի մասին
Ամեն կողմից մարդկային ճիչեր էի լսում. Պակիստանում օդանավի կործանումը վերապրած ուղևորը պատմել է աղետի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մուհամմադ Զուբաիրը մեկն է երկու ուղևորներից, ովքեր վերապրել են Կարաչի պակիստանական քաղաքում օդանավի կործանումը: ՏԱՍՍ-ի հետ հեռախոսային զրույցում աղետը վերապրած ուղևորը պատմել է կործանումից առաջ օդանավի վերջին րոպեների և իր փրկության մասին:

Загружается новость ... "Лево"

«Ես թռչում էի Կարաչի Իդ ալ-Ֆիտրայի տոնակատարությանը: Մենք թռչում էինք Լահորից կեսօրին (12.00 հայկական ժամանակով), թռիչքը հանգիստ էր անցնում»,- նշել է նա:

«Կարաչիի օդանավակայանին մոտենալիս օդաչուն հայտարարում է վայրէջքի մասին, ինքնաթիռը սկսում է իջնել, մենք 1-2 տատանում զգացինք: Հետո ինքնաթիռը սկսում է երկրորդ շրջանը գործել»,- նշել է նա:

«10-15 րոպե անց օդաչուն հայտնեց, որ մենք վայրէջք ենք կատարելու: Հաջորդ պահին բախում տեղի ունեցավ և ես կորցրեցի գիտակցությունս: Երբ ուշքի եկա, ես ամեն կողմից ճիչեր էի լսում, ամենուրր ծուխ ու կրակ էր: Ես չէի տեսնում մարդկանց, միայն նրանց ճիչերն էի լսում»,- նշել է նա:

Օդանավի կործանումը վերապրածի խոսքով, այն բանից հետո, ինչ գիտակցության է եկել, նա արձակել է անվտանգության գոտին և փորձել շարժվել լույսի ուղղությամբ:

«Ինձ գտնելուն պես փրկարարներն ինձ ուղեկցեցին հոսպիտալ: Հիմա համեմատաբար ավելի լավ եմ զգում»,- նշել է Զուբաիրը:

Հիշեցնենք, որ Pakistan International Airlines ավիաընկերության Airbus 320 օդանավը կործանվել էՊակիստանի Կարաչի քաղաքի մոտակայքում։

Նախօրեին տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է օդանավը սրընթաց վայր սլանում։ Ավիավթարի պատճառը դեռևս հայտնի չէ։

Geo TV հեռուստաալիքի տվյալներով, օդանավում եղել է առնվազն 90 մարդ։ Այն կատարում էր ներքին չվերթ դեպի Լահոր։–0–