ԱԺ-ում զանգվածային անկարգությունների և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման դեպքի առթիվ 6 մարդ ձերբակալվել է (ՖՈՏՈ)
10.11.2020,
21:57
Բոլոր հանցագործները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ․ հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով առայժմ ձերբակալվել է 6 քաղաքացի։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Загружается новость ... "Лево"
«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման «օպերացիայի» առավել ակտիվ մասնակիցներից երկուսը ձերբակալվածների ցանկում են։ Բոլոր հանցագործները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»,- գրել է նա Facebook-յան իր էջում ։-0-