575.37
6.62
485.18
+31
Եղանակը Երևանում
Հայ

Ահասարսուռ սպանության մանրամասները. 26–ամյա երիտասարդը ռետինե խողովակով, մահակով ծեծելով սպանել է 30–ամյա կնոջը

16:12
10 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիս քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 30-ամյա կնոջ սպանության դեպքը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը :

Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 9-ին՝ ժամը 00:45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ծեծի ենթարկված վիճակում Մասիսի ԲԿ է տեղափոխվել երիտասարդ կին, ով հավանաբար մահացած է:

Անմիջապես հիվանդանոց է մեկնել քննչական-օպերատիվ խումբ:

Դեպքի վայրի զննությամբ Մասիսի ԲԿ ընդունարանի մուտքի դիմաց կայանված «Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի ավտոմեքենայի սրահի հետևի ձախ նստատեղին հայտնաբերվել է իգական սեռի դիակ՝ բռնության հետքերով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), որի քննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Դիակը ճանաչման ներկայացնելու քննչական գործողության արդյունքում պարզվել է, որ տուժողը 30 ամյա կին է, ով, ըստ նախնական տեղեկությունների, մշտական բնակության վայր չի ունեցել:

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1993 թվականին: Վերջինս սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք այն մասին, որ 2019թ. մայիսի 8-ի երեկոյան Արարատի մարզի Այնթապ գյուղին հարակից դաշտամիջյան տարածքում ռետինե խողովակով, փայտյա մահակով և այլ առարկաներով ծեծի է ենթարկել 30-ամյա իր վաղեմի ծանոթին, ով ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է, ինչից հետո իր ավտոմեքենայով նրա դին տեղափոխել է Մասիս ԲԿ:

26 ամյա երիտասարդի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող ռետինե խողովակը, կոտրված փայտյա մահակը, տուժողին ենթադրաբար պատկանող իրերը, արնանման և այլ հետքեր:

Առգրավվել են տուժողի և կասկածյալի հագին եղած հագուստները, վերցվել են նմուշներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:54
06 Օգոստոսի 2020
Քրեական ենթամշակույթի հանցակազմով քրեական գործ է հարուցվել․ Շիրակի ոստիկանների բացահայտումը
Քրեական ենթամշակույթի հանցակազմով քրեական գործ է հարուցվել․ Շիրակի ոստիկանների բացահայտումը
11:37
06 Օգոստոսի 2020
«Բալգարկան» կոտրվել է ու հայտնվել 15–ամյա տղայի գլխում. վիճակը ծանր է (ՖՈՏՈ)
«Բալգարկան» կոտրվել է ու հայտնվել 15–ամյա տղայի գլխում. վիճակը ծանր է. ՖՈՏՈ
11:30
06 Օգոստոսի 2020
Ողբերգական ավտովթար Լոռիում. BMW–ն 110 մետր գլորվել է, կան զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Լոռիում. BMW–ն 110 մետր գլորվել է, կան զոհ ու վիրավորներ
10:37
06 Օգոստոսի 2020
Հրապարակվել է Բեյրութի պայթյունի՝ ամենամոտ տարածությունից արված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Բեյրութի պայթյունի՝ ամենամոտ տարածությունից արված տեսանյութը. ՎԻԴԵՈ
19:48
05 Օգոստոսի 2020
Վանաձորի 38-ամյա բնակիչը երկաթե ձողով 2 անգամ հարվածել է արտադրամասի 68-ամյա պահակի գլխին․ նա մահացել է (ՎԻԴԵՈ)
Լոռու մարզում 38-ամյա տղամարդը երկաթե ձողով հարվածել է Դարպաս գյուղում գտնվող արտադրամասի 68-ամյա պահակի գլխին. տղամարդը մահացել է․ ՎԻԴԵՈ
18:26
05 Օգոստոսի 2020
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը փորձել է ածելիով սպանել ՔԿՀ-ի 2 աշխատակցի
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը ածելիով վնասել է ՔԿՀ-ի 2 աշխատակցի
17:15
05 Օգոստոսի 2020
Մահացել է օրեր առաջ Վանաձորում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորված 23-ամյա աղջիկը
Վանաձորում վթարի հետևանքով 23-ամյա աղջիկ է մահացել․ նա հոսպիտալացվել էր հուլիսի 30-ին
15:12
05 Օգոստոսի 2020
Սարսափելի ավտովթար Կոտայքում` Volkswagen–ի մասնակցությամբ, կա 3 զոհ
Սարսափելի ավտովթար Կոտայքում` Volkswagen–ի մասնակցությամբ, կա 3 զոհ
12:58
05 Օգոստոսի 2020
Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվն ավելացել է` հասնելով 6–ի
Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվն ավելացել է` հասնելով 6–ի
11:04
05 Օգոստոսի 2020
Սյունիքում ծառից կախված 25 տարեկան երիտասարդի դի է հայտնաբերվել
Ողբերգական դեպք Սյունիքում. ծառից կախված 25 տարեկան երիտասարդի դի է հայտնաբերվել
10:27
05 Օգոստոսի 2020
Հայտնի է Բեյրութի հզոր պայթյունի պատճառը, կա առնվազն 78 զոհ
Հայտնի է Բեյրութի հզոր պայթյունի պատճառը, կա առնվազն 78 զոհ
10:15
05 Օգոստոսի 2020
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում` 4 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում` 4 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ