«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 5000 դոլարով պայուսակ

25.03.2022, 16:01
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 5000 դոլարով պայուսակ
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 5000 դոլարով պայուսակ
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի-Արմենիա/. «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ:

Ինչպես նշվում է «Արմենիա» միջազգային օդավանակայաններ» ՓԲԸ-ի Facebook-յան էջում, այսօր՝ մարտի 25-ին, Դոհայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորն օդանավակայանի վերահսկելի գոտում մոռացել էր ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 5000 ԱՄՆ դոլար, հեռախոսներ և այլ իրեր:

«Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը գտել էր ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի փոխանցել էր Կորած և գտնված իրերի բաժին, որից հետո պայուսակը փոխանցվել է տիրոջը: Մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ և մաղթում ենք հաճելի ճամփորդություններ», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-