Զինված հարձակում՝ Երևանում․ հնչել են կրակոցներ

13.02.2025, 12:04
Երևանում զինված է հարձակում է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ
Զինված հարձակում՝ Երևանում․ հնչել են կրակոցներ

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ փետրվարի 12-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆֆու փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել, որի ժամանակ տեղի է ունեցել ավազակային հարձակում։

Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «բալոնչիկ» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ կայքի տեղեկությունների, պատկանում է տուժածին։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, նշել են, որ տեղի է ունեցել զինված ավազակային հարձակում։

Զինված հարձակվել են «Chevrolet»-ի վարորդի վրա, նրան պատճառել վնասվածք և արձակել են երեք կրակոց ու հափշտակել են նրա մոտ եղած մոտ 50 հազար ԱՄՆ դոլար գումարը։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։