440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Զեյթունում պայթյունից տուժած 41-ամյա տղամարդը մարմնի ամբողջ մակերեսի այրվածք ունի. ԲԿ–ի տնօրեն

12:11
26 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Զեյթունում տեղի ունեցած պայթյունից տուժած 41-ամյա տղամարդը մարմնի ամբողջ մակերեսի այրվածք ունի. գտնվում է արհեստական շնչառության տակ։

Այս մասին, news.am-ի փոխանցմամբ, հայտնել է Առաջին համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը։

«Ժամը 07։30-ից սկսած երկու հիվանդ է ընդունվել հիվանդանոց. 1949 թվականի ծնված կին է առաջինը։ Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, հետազոտվել է ամբողջ ծավալով։ Ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ»,- ասել է նա։

Երկրորդ հիվանդի մասին ԲԿ տնօրենը նշել է, որ վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

«Երկրորդ հիվանդը, 1979 թվականի ծնված տղամարդը տեղափոխվել է մոտ 08։15-ի սահմաններում։ Ունի մարմնի ամբողջ մակերեսի այրվածք, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նա գտնվում է արհեստական շնչառության տակ, վերակենդանացման բաժանմունքում է։ Զուգահեռ ունի մարմնի գոտկային հատվածի մաշկի տակ օտար մարմին, որը եղել է պայթյունի հետևանքով։ Հիվանդը պատրաստվում է վիրաբուժական միջամտության», – նշել է հիվանդանոցի տնօրենը։

Այսօր առավոտյան գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում։

Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։

Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը (արական սեռի, մոտ 50 տարեկան)՝ ծայրահեղ ծանր:

Ինչպես ավելի ուշ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փլատակների տակից դուրս է բերվել նաև երրորդ տուժածը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում
09:51
14 Մարտի 2024
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
12:27
13 Մարտի 2024
Երևանում օրը ցերեկով ծեծել են ու դանակով հարվածել․ հրապարակվել են Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության հանգամանքները (ՖՈՏՈ)
Ահասարսուռ մանրամասներ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության դեպքից․ ՖՈՏՈ
11:52
13 Մարտի 2024
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին