Երևանում թափառող շները հարձակվել են բակում կայանած մեքենայի վրա և ջարդել այն (ՎԻԴԵՈ)

22.07.2020, 14:17
Երևանում շների ոհմակը հարձակվել է մեքենայի վրա ու ջարդել այն․ ՎԻԴԵՈ
Երևանում թափառող շները հարձակվել են բակում կայանած մեքենայի վրա և ջարդել այն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր օգտատեր Գոհար Աղաջանյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են թափառող շները քանդում բակում կայանած մեքենան։ 

Загружается новость ... "Лево"
«էսօր առավոտվա ժամը 6-ի կողմերը գազազած շների ոհմակը հարձակվել ա մեքենայի վրա ու ջարդուխուրդ արել, ուղիղ իմաստով կերել են!!»,- գրել է նա։ 

Օգտատերն իր գրառման մեջ դիմել է Երևանի քաղաքապետարանին՝ հարցնելով թե ով է այդ ամենի համար պատասխանատվություն կրում։

«Ու մի պահ պատկերացնենք մարդու առկայությունը էդ իրավիճակում»,- գրել է նա՝ տեսանյութին կից:-0-