Երևանում մեքենա է պայթել (ՖՈՏՈ)

13.09.2021, 10:24
Երևանի փողոցներից մեկում մեքենա է պայթել.ՖՈՏՈ
Երևանում մեքենա է պայթել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 12-ին, ժամը 19։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

 - рис.1

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

«Պարզվել է, որ  «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Կ․) տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Մասամբ այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկի երեսպատումը և վնասվել ավտոմեքենան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։  

Վարորդը դաստակի շրջանում այրվածք է ստացել։ Տուժածին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։–0–