Երևանում Ամանորի գիշերը ամուսինը հրացանով օդ է կրակել և գլխի վնասվածք հասցրել 42–ամյա կնոջը
04.01.2024,
10:34
Ամանորի գիշերը օդ է կրակել և գլխի վնասվածք հասցրել 42–ամյա կնոջը

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 1-ի գիշերը, ժամը 4.25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Արտաշիսյան փողոցից գլխի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 42-ամյա կնոջ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Հիվանդանոց օպերատիվ խումբ էր մեկնել:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ ժամը 4-ին 42-ամյա կնոջ ամուսինը ողորկափող որսորդական հրացանով օդ է կրակել և անզգուշությամբ մարմնական վնասվածք պատճառել կնոջը:
43-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–