Երևանի խանութներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

24.11.2020, 00:40
Երևանի խանութներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Երևանի խանութներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող խանութներից մեկում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, նոյեմբերի 23-ին, ժամը 23։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գարեգին Նժդեհ փողոցում գտնող «Էրմիէլ» խանութում։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–