Երևանի կենտրոնում գիշերը փորձել են գողանալ 23-ամյա երիտասարդի հեռախոսը, հետո էլ դանակահարել են

08.09.2022, 10:15
Երևանի կենտրոնում գիշերը փորձել են գողանալ 23-ամյա երիտասարդի հեռախոսը, հետո էլ դանակահարել են
Երևանի կենտրոնում գիշերը փորձել են գողանալ 23-ամյա երիտասարդի հեռախոսը, հետո էլ դանակահարել են
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 6-ին, ժամը 06.57-ին, ոստիկանություն է զանգել 23-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ժամը 06.50-ին Թումանյան փողոցի հասցեներից մեկի մոտ անհայտ անձը, օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, փորձել էր գրպանից գողանալ բջջային հեռախոսը, այդ պահին ինքն արթնացել էր, և անծանոթը դանակով խփելով իր ձեռքին՝ փախել էր, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

«Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Գյումրիի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Գյումրեցի տղամարդը ներկայացվել է քննչական բաժին:-0-