Երևանի կենտրոնում տուն է այրվում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

04.02.2023, 23:24
Կադրեր Երևանում բռնկված խոշոր հրդեհի վայրից ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երևանի կենտրոնում տուն է այրվում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր հրդեհ է բռնկվել երևանի կենտրոնում:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, փետրվարի 4-ին, ժամը 18։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։45-ին։-0-