Երևան–Սևան ճանապարհին 22–ամյա աղջիկը դուրս է նետվել մեքենայից ու մահացել. հայտնի են դաժան դեպքի հանգամանքները

05.08.2022, 12:01

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Նախորդ ամիս ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևան–Սևան ճանապարհին. հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Հուլիսի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 28,5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի ջեռուցման համակարգը խափանվել էր, ինչի հետևանքով առաջացած գոլորշուց վախենալով՝ 22-ամյա ուղևորը ընթացքի ժամանակ դուռը բացել և դուրս էր նետվել մեքենայից. նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Օգոստոսի 3-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 22-ամյա Գալյա Յ.-ն մահացել է:

Քննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–