Վրաերթի էր ենթարկել 17–ամյա աղջկան ու հեռացել. հայտնաբերվել է Ոսկետափում ողբերգական վրաերթի հեղինակը (ՎԻԴԵՈ)

20.07.2022, 16:03
Վրաերթի էր ենթարկել 17–ամյա աղջկան ու հեռացել. հայտնաբերվել է Ոսկետափում ողբերգական վրաերթի հեղինակը. ՎԻԴԵՈ
Վրաերթի էր ենթարկել 17–ամյա աղջկան ու հեռացել. հայտնաբերվել է Ոսկետափում ողբերգական վրաերթի հեղինակը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 16–ի գիշերը ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևան–Երասխ ճանապարհին, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Ինչպես հայտնում են գերատեսչությունից, հուլիսի լույս 16–ի գիշերը ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել Երևան–Երասխ ճանապարհին։ Ոսկետափ գյուղի ճանապարհին վրաերթի էր ենթարկվել նույն գյուղի բնակիչ 17–ամյա մի աղջիկ։ Վարորդը դեպքի վայրից հեռացել էր, աղջիկն էլ մահացել էր։

Գիշերը տեղի ունեցած պատահարի ականատես, վկաներ չկային։ Արարատի բաժնի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ–հետախուզական արդյունքում պարզեցին, որ Opel մակնիշի ավտոմեքենա է աղջկան վրաերթի ենթարկել։ Պարզվեց նաև, որ այն վարել է ոչ թե սեփականատերը, այլ Երևանի Սարի Թաղում բնակվող 44–ամյա մի տղամարդ։

Բացատրական աշխատանքի արդյունքում մեքենային սեփականատերը ներկայացել է Արարատի բաժին, իսկ արդեն հուլիսի 19–ին Արարատի քրեական հետախույզները Սարի Թաղում հայտնաբերել են վրաերթ կատարած և տուժածին անօգնական թողնելով դեպքի վայրը լքած տղամարդուն, ձերբակալեցին ու ներկայացրին Վեդիի քննչական բաժին։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–