Ոստիկանություն է զանգել՝ սպառնալով պայթեցնել բաժնի շենքը. արտակարգ պատահար Աշտարակում (ՎԻԴԵՈ)

22.08.2022, 18:36
Ոստիկանություն է զանգել՝ սպառնալով պայթեցնել բաժնի շենքը. արտակարգ պատահար Աշտարակում. ՎԻԴԵՈ
Ոստիկանություն է զանգել՝ սպառնալով պայթեցնել բաժնի շենքը. արտակարգ պատահար Աշտարակում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 21-ին, ժամը 22.25-ին, ոստիկանություն զանգած անձը հայտնում էր, որ եթե 10 րոպեից իր ծանոթին Աշտարակի ոստիկանները բաց չթողնեն, ապա նա կպայթեցնի ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը և կվնասի բաժնի ղեկավարությանը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

«Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները րոպեների ընթացքում ճշտեցին զանգողի անձն ու գտնվելու վայրը։ 42-ամյա տղամարդն ահազանգից 25 րոպե անց հայտնաբերվեց Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում և ձերբակալվեց», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքննություն։-0-