ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 16-ին. մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 01։40-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց Երևանի բնակիչ՝ 32-ամյա Վիկտոր Կոմիսսարովը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված տղամարդ հետիոտնի։ Այնուհետև բախվել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Անդրանիկ Թևոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում