Ողբերգական դեպք Երևանում. 23–ամյա երիտասարդը նետվել է Հայոց ցեղասպանության թանգարանի բարձրությունից, նա հաղորդագրություն է թողել

27.06.2022, 11:37
23–ամյա երիտասարդը նետվել է Հայոց ցեղասպանության թանգարանի բարձրությունից, նա հաղորդագրություն է թողել
Ողբերգական դեպք Երևանում. 23–ամյա երիտասարդը նետվել է Հայոց ցեղասպանության թանգարանի բարձրությունից, նա հաղորդագրություն է թողել
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանության թանգարանի մոտ դի կա:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Մ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով` ցած է նետվել նշված տարածքի բարձրությունից։

Կայքի տեղեկություններով՝ առավոտյան նրա մայրը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին հեռախոսով իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել, ապա ավտոմեքենայով եկել է նշված վայր, մեքենան կայանել, իսկ հետո իրեն ցած է նետել բարձրությունից:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–