Ողբերգական ավտովթար Լոռիում. BMW–ն 110 մետր գլորվել է, կան զոհ ու վիրավորներ

06.08.2020, 11:30
Ողբերգական ավտովթար Լոռիում. BMW–ն 110 մետր գլորվել է, կան զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Լոռիում. BMW–ն 110 մետր գլորվել է, կան զոհ ու վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 06։50-ի սահմաններում BMW 320 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի՝ Հարթագյուղ գյուղի վարչական տարածքում դեպի Սպիտակ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 110 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որոնցից մեկը մահացել է, իսկ երկուսը գտնվում են ծայրահեղ, երկուսը՝ ծանր կայուն վիճակում։

Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորներից երեքը ծառայում են ՊՆ զորամասերից մեկում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի։ Այս տեղեկությունը Սպիտակի ոստիկանները ճշտում են, քանի որ մեքենայի մեջ հայտնաբերվել է տաքսու տարբերանշան։–0–