Ողբերգական ավտովթար Ջրվեժ–Ձորաղբյուր ճանապարհին. բախվել է 3 մեքենա, վարորդներից մեկը մահացել է

06.02.2021, 18:28
Ողբերգական ավտովթար Ջրվեժ–Ձորաղբյուր ճանապարհին. բախվել է 3 մեքենա, վարորդներից մեկը մահացել է
Ողբերգական ավտովթար Ջրվեժ–Ձորաղբյուր ճանապարհին. բախվել է 3 մեքենա, վարորդներից մեկը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր  ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09։00-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ «Անուշիկ» հանդիսությունների սրահի հարևանությամբ, իրար են բախվել  BMW, Mercedes և Lada մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։ Սակայն վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ  ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքությունը։–0–