438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

Վանաձորում 36 տարեկան տղամարդը սեքսուալ բռնի գործողություններ է կատարել 29–ամյա կնոջ նկատմամբ

00:03
31 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 2020 թվականի հուլիսի 26-ին Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:15-ի սահմաններում, իրեն անծանոթ տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, 29-ամյա կնոջից վերցվել է բացատրություն, էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Վանաձորի 29-ամյա բնակչուհին ճանաչվել է տուժող:

Загружается новость ... "Лево"

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ 36 տարեկան: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ 29-ամյա կնոջ կամքին հակառակ, վերջինիս նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:

Բացի այդ, 36-ամյա տղամարդը, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարչական շենքից ձերբակալված անձանց պահման վայր տեղափոխվելու ժամանակ, փորձել է դիմել փախուստի, սակայն նրան ուղեկցող ոստիկանության ծառայողների կողմից կանխվել է նրա փախուստը:

Ձերբակալված անձի կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 1-ին մասով և 34-355-րդ հոդվածի (ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստի փորձ) 1-ին մասով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է նաև դատագենետիկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել