Վանաձորում 28–ամյա երիտասարդը հարձակվել է ոստիկանի վրա, բռունցքներով հարվածլ ու պոկել ծառայողական տարբերանշանը
22.05.2020,
19:08
Վանաձորում 28–ամյա երիտասարդը հարձակվել է ոստիկանի վրա, բռունցքներով հարվածլ ու պոկել ծառայողական տարբերանշանը

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և այլ գործողությունների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ Վանաձոր քաղաքի բնակչի կողմից բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը 2020թ. մայիսի 19-ին՝ ժամը 21:35-ի սահմաններում, նույն քաղաքի «Արցախ» պուրակում նկատելով ծառայություն իրականացնող ոստիկանին, որը նույն օրը՝ ժամը 17:00-ին, 27-ամյա երիտասարդին իրավախախտում կատարելու համար բերման էր ենթարկել, վիճաբանել և քաշքշել է վերջինիս՝ նշված միջադեպի հետ կապված, բռունցքներով դիտավորությամբ մի քանի հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, համազգեստից պոկել ծառայողական տարբերանշանը և դիմել փախուստի:
«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար: Վերջինս կալանավորվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Загружается новость ... "Лево"