Թուրքիայում այսօր կրկին երկրաշարժ է գրանցվել
07.02.2023,
09:46
Թուրքիայում այսօր կրկին երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Թուրքիայի կենտրոնում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնին հղումով, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բեսնի քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք՝ մոտ 41,8 հազար մարդ բնակչությամբ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ --0--