429.54
5.77
396.25
+5
Եղանակը Երևանում
Հայ

Տղամարդը շուրջ 1 տարի բռնություն է գործադրել նախկին կնոջ և նրա ծնողների նկատմամբ

21:02
21 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ա.Գ.-ն 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է գործադրել իր նախկին կնոջ՝ Ջ.Մ.-ի, վերջինիս ծնողներ Հ.Մ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

մասին վկայող առերևույթ փաստական տվյալները ստացվել էին Քննչական կոմիտեի Հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում:

Բռնությունը զուգորդվել էր վերոնշյալ անձանց առողջությանը թեթև հատկանիշեր պարունակող և թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ պատճառելով: Ա.Գ.-ն պարբերաբար խախտել էր իր նկատմամբ կայացված անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշումների պահանջները («Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքի 7-րդ հոդված), ինչպես նաև իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ գործադրել էր կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Հաշվի առնելով հիշյալ անձի կողմից տևական ժամանակ ցուցաբերվող հակաիրավական գործողությունների բնույթը և դրանք կանխելու անհրաժեշտությունը՝ հսկող դատախազի կողմից պահանջվել են քրեական վարույթի նյութերը և դատախազի սեփական նախաձեռնությամբ 2022 թվականի հոկտեմբերի 19-ին Ա.Գ.-ի նկատմամբ 12 դրվագով նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, այն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար:

Նույն օրը մեղադրյալ Ա.Գ.-ն ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կալանք կիրառելու վերաբերյալ. դատարանը բավարարել է միջնորդությունը:

Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք՝ երկու ամիս ժամկետով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:38
21 Հունվարի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել (ՎԻԴԵՈ)
Կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար մեղադրվող քրեական հեղինակություն. ՎԻԴԵՈ
22:16
20 Հունվարի 2023
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած, տարհանվել է 20 բնակիչ (ՖՈՏՈ)
Երևանում հրդեհ է բռնկվել շենքում. կա տուժած, տարհանվել է 20 բնակիչ. ՖՈՏՈ
15:22
20 Հունվարի 2023
Փլվածքի հետևանքով քաղաքացի է մահացել
Քաղաքացին դուրս են բերել հողաշերտի տակից, ԲԿ–ում արձանագրվել է վերջինիս մահը
14:22
20 Հունվարի 2023
Դիլիջանի թունելում մեքենաներ են բախվել, կան տուժածներ (ՖՈՏՈ)
Այսօր Դիլիջանի թունելում ավտովթար է տեղի ունեցել. ՖՈՏՈ
13:10
20 Հունվարի 2023
38–ամյա տղամարդը պտուտակահանով բացել է պատուհանը, փորձել է գողություն կատարել ու հենց տեղում բռնվել է
38–ամյա տղամարդը պտուտակահանով բացել է պատուհանը, փորձել է գողություն կատարել ու հենց տեղում բռնվել է
19:27
19 Հունվարի 2023
Երևանի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)
Երևանի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈ
13:20
19 Հունվարի 2023
Աբովյան փողոցի հարակից այգում կրակոցներ են հնչել
Կրակոցներ են հնչել Երևանի Աբովյան փողոցի հարակից այգում
11:30
19 Հունվարի 2023
Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Հայաստանում
Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Հայաստանում
10:32
19 Հունվարի 2023
15 զինծառայողի կյանք խլած հրդեհը մարել են շուրջ 5 ժամ. փրկարար ծառայությունը մանրամասնում է
15 զինծառայողի կյանք խլած հրդեհը մարել են շուրջ 5 ժամ. փրկարար ծառայությունը մանրամասնում է
08:38
19 Հունվարի 2023
15 զինծառայող զոհվել է, 3-ի վիճակը ծանր է ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով
15 զինծառայող զոհվել է, 3-ի վիճակը ծանր է ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով
15:19
18 Հունվարի 2023
Սևանի մոտ երկրաշարժ է գրանցվել
Սևանի մոտ երկրաշարժ է գրանցվել
14:30
18 Հունվարի 2023
Հայաստանցիները զգացել են Իրանում գրանցված 8 բալանոց երկրաշարժը
Քիչ առաջ 8 բալանոց երկրաշարժ է գրանցվել