Տավուշում ԶԻԼ–ը բախվել է մարդատար մեքենային, կա 5 վիրավոր

28.02.2022, 13:43
Տավուշում ԶԻԼ–ը բախվել է մարդատար մեքենային, կա 5 վիրավոր
Տավուշում ԶԻԼ–ը բախվել է մարդատար մեքենային, կա 5 վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10։20-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր-Մ8 ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում բախվել են Դիլիջանի բնակիչ՝ 33-ամյա Տիգրան Հովսեփյանի վարած ԶԻԼ 130 մակնիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Ռուբեն Բագիյանցի վարած Daihatsu մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներից Ռ. Բագիյանցը, նրա ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 39-ամյա Արայիկ Հակոբյանը, 66-ամյա Արարատ Հակոբյանը, 17-ամյա Լևոն Բագիյանցը և 36-ամյա Արսեն Մնացականյանը հոսպիտալացվել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Տեղում բուժօգնություն է ստացել նաև ԶԻԼ 130-ի վարորդ Տ. Հովսեփյանը, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–