«Տաշիր» ԲԿ է տեղափոխվել 6 ամսական աղջնակի դի

28.02.2023, 13:49
«Տաշիր» ԲԿ է տեղափոխվել 6 ամսական աղջնակի դի
«Տաշիր» ԲԿ է տեղափոխվել 6 ամսական աղջնակի դի
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, այդ օրը, ժամը 21։50-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 6 ամսական Էմմա Ի․-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–