«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 34-ի

14.08.2022, 16:31
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 34-ի
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 34-ի
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր գրանցված ուժեղ պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 34-ի:

Այսօր ժամը 13:23-ի սահմաններում ուժեղ պայթյուն է որոտացել «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, կա մեկ զոհ և երեսունչորս տուժած։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր» և «էրեբունի» ԲԿ-ներ։-0-