Սևանա լճում իրականացվում են որոնումներ, թերակղզու մոտ հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու մեքենան ու հագուստը
27.04.2020,
11:36
Սևանա լճում իրականացվում են որոնումներ, թերակղզու մոտ հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու մեքենան ու հագուստը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը, լճում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:–0–