Սարսափելի ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. Mercedes-ը վրաերթի է ենթարկել 38–ամյա կնոջ, նրա մարմինը մասերի է բաժանվել
03.08.2021,
10:43
Երևան–Սևան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի հետևանքով 38–ամյա կնոջ մարմինը մասերի է բաժանվել

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, Ժամը 20:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 64-ամյա Ռաֆայել Բադալյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Գայանե Փիլոսյանին:
Վրաերթի ենթարկվածի մարմինը մի քանի մասերի է բաժանվել: Մասնատված դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, Սևանի հիվանդանոցից ժամանած շտապօգնության բժիշկները ճանապարհից հավաքել են մարմնի մասերը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։–0–